ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի վերջը 150 նոր ավտոբուսներ կլինեն Երևանում. քաղաքապետ

Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի վերջը 150 նոր ավտոբուսներ կլինեն Երևանում. քաղաքապետ

Ակնկալվում է, որ մինչև այս տարվա վերջը Երևան կհասնեն 150 նոր ավտոբուսներ:

Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ կայացած զրույցում:
 

«Այս պահի դրությամբ խնդիր ունենք: Հիմա քաղաքում հիմնականում կապույտ ավտոբուսներն են երթևեկում, մանուշակագույն ավտոբուսների պահեստամասերի ձեռք բերման հետ կապված մրցույթը չի կայանում: Բայց, կարծում եմ, մոտ ժամանակում մենք որոշում կունենանք և որոշման համաձայն պահեստամասերը ձեռք կբերենք, և մանուշակագույն ավտոբուսները նույնպես կերթևեկեն, դրանց քանակն ավելի շատ կլինի: Ինչպես նաև հաջորդ շաբաթ նախատեսում ենք 8.6-մետրանոց 150 ավտոբուսների մրցույթ հայտարարել և ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի 30-ը այդ ավտոբուսները կլինեն Երևանում»,-ասաց քաղաքապետը:

Սարգսյանը հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ պայմանագիր են ստորագրել 12-մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու համար: Ժամկետը 2023 թվականին մարտ-ապրիլ ամսներն են:

  • Կիսվել: