հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Աբովյանում ստուգել են 2 «ԶԻԼ»-երը. վարորդները շուրջ 20 խմ փայտանյութի համար որեւէ փաստաթուղթ չեն ունեցել

Աբովյանում ստուգել են 2 «ԶԻԼ»-երը. վարորդները շուրջ 20 խմ փայտանյութի համար որեւէ փաստաթուղթ չեն ունեցել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք։

Տեսչական մարմնից հայտնում են, որ փետրվարի 8-ին, ժամը 9-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենա։ Մեքենաներում հայտնաբերված 8.5 խմ և 11 խմ փայտանյութի ձեռքբերման իսկությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր վարորդները չեն ներկայացրել։

Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 702.000 ՀՀ դրամ։

Միջոցառումները շարունակվում են։

  • Կիսվել: