հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Վեոլիա ջուր» ընկերությանը COVID-անվտանգության որոշ կանոնների վերացման համար տրվել է 7-օրյա հանձնարարագիր․ ԱԱՏՄ

«Վեոլիա ջուր» ընկերությանը COVID-անվտանգության որոշ կանոնների վերացման համար տրվել է 7-օրյա հանձնարարագիր․ ԱԱՏՄ

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ «Վեոլիա ջուր» ընկերության գլխամասում COVID-անվտանգության որոշ կանոնների վերացման համար տրվել է 7-օրյա հանձնարարագիր։ ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցը «Վեոլիա ջուր» ընկերության գլխամասում արձանագրել է ընդհանուր առմամբ բարվոք պատկեր։
 
Որոշակի թերություններ են նկատվել գրանցամատյանների վարման կարգում, մասնավորապես, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան։ Ախտահանիչ նյութի վրա բացակայել է մակնշումը։ Որոշ թերություններ տեղում շտկվել են։ Տեսչական մարմնի մասնագետները տեղում տարել են իրազեկման աշխատանք։ Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված նորմերի խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են ՀՀ ողջ տարածքում։
 
Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերին զուգահեռ իրականացնում են իրազեկման աշխատանքներ։ ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել հաստատված նորմերը:

  • Կիսվել: