ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2024-ից ձկնաբուծարանները պետք է անցնեն արտադրության փակ ցիկլի. պետք է աջակցենք խեցգետնաբուծությանը. Փաշինյան

2024-ից ձկնաբուծարանները պետք է անցնեն արտադրության փակ ցիկլի. պետք է աջակցենք խեցգետնաբուծությանը. Փաշինյան

2024-ից ձկնաբուծարանները պետք է անցնեն արտադրության փակ ցիկլի. Սա շատ կարեւոր է, որովհետեւ մենք ցավոք, պրոբլեմ ունենք Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մակարդակի հետ, որը մեր ձկնարդյունաբերության հիմնական ռեսուրսն է, որը ցավոք սրրտի, շահագործվել է ու էականորեն մաշվել: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, դրա պատճառներից մեկն այն է, որ ջուրը մենք վերցնում ենք  եւ ձկնաբուծարաններից հետո դրենաժով դրանք հեռացվում են Հայաստանից:

«Երբ մենք փակ ցիկլի վերաբերյալ որոշումը կայացրել ենք, արձանագրել ենք, որ պետք է այդ  գործառույթներն ու համակարգը ներդնենք իրատես ժամկետներում՝ իրատեսական քայլերով, որ մեր տնտեսության մեջ կարևոր տեղ զբաղեցնող ձկնարդյունաբերությունը չոչնչացնենք։ Ահա, խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը գալիս է լրացնելու այդ շղթան», - ասաց նա։

Փաշինյանը ընդգծեց՝ այս ծրագրով պետք է քաջալերեն ու աջակցեն խեցգետնաբուծությանը։

«Ձկնարդյունաբերության ոլորտում եւս խնդիրներ ունենք, որովհետեւ ապրանքի որակական հատկանիշների հետ կապված սպառողների շրջանում որոշակի մտահոգություններ են առաջանում: Մենք բոլոր ստանդարտները պետք է ներդնենք»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: