շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
2022-ին հայկական ավիաընկերությունները 900 հազար ուղեւոր են փոխադրել․ Փաշինյան

2022-ին հայկական ավիաընկերությունները 900 հազար ուղեւոր են փոխադրել․ Փաշինյան

2022-ին մենք 2018-ի համեմատ պետական բյուջեի եկամտային մասը ավելի քան 2 մլրդ դոլարով ավելացրել ենք, դուք պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ թիվ է, նման թիվ կռուպցիայի պայմաններում, նման բյուջետային աճ չի կարող լինել: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ ժամանակին ասել է, որ ավիացիայի ոլորտը չի զարգանում կոռուպցիայի պատճառով. «Որովհետեւ կոռուպցիոն հայտնի շրջանակները, շրջանառվող լուրերի համաձայն, ամեն ռեյսերում ունեն փայեր եւ այլն: Այսօր 2022-ի ընթացքում Հայաստանում ավելի քան 500 աշխատատեղ է բացվել ավիացիայի ոլորտում: 2022-ին հայկական ավիաընկերությունները 900 հազար ուղեւոր են փոխադրել: Այսօր «Զվարթնոցը» աշխատում է իր հնարավորությունների եզրին, որովհետեւ այնքան ինքնաթիռներ են թռչում եւ վայրեջք կատարում, որ արդեն խնդիր է այդքան ուղեւորներին սպասարկելը: Բա եթե համակարգային կոռուպցիա կա, նախ էդ ում դեմ ենք պայքարում, չէինք պայքարի, երկրորդը, 500 կմ ճանապարհ, 500 դպրոց ու մանկապարտեզ, աշխատավարձերի կրկնապատկում: Կոռումպացված երկրի զինվորը բա պետք է 150 հազար դրամ աշխատավարձ ստանար: Չկոռումպացված երկրի զինվորը պետք է 400 հազար ստանա, իր նախորդ աշխատավարձից կրկնապատիկ: Բա ինչի՞ հաշվին ենք ավելացնում էդ ծախսերը, որովհետեւ եթե կոռուպցիա լիներ, չէինք կարողանա ավելացնել: Թոշակներն ավելացնում ենք, աշխատավարձն ավելացնում ենք, կապիտալ բյուջեն ավելացնում ենք, ամեն ինչն ավելացնում ենք, ինչի՞ հաշվին»,-հայտարարեց Փաշինյանը: Նա պնդեց, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ինչը չի նշանակում, որ կոռուպցիոն երեւույթներ չկան:

Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ հիմա ամենահարուստ սուբյեկտը ՀՀ կառավարությունն է, ինչպես ցանկացած նորմալ երկրում, իսկ ժամանակին եղել են մարդիկ, որոնց հարստությունը համեմատելի են եղել պետության հարստության հետ. «Այսօր դա շատ հեռու անցյալում է:

  • Կիսվել: