չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
2022-ին ԲՏԱ նախարարությունն իրականացրել է 4 ծրագիր և 25 միջոցառում, կատարողականը կազմել է 89,5%. Ռոբերտ Խաչատրյան

2022-ին ԲՏԱ նախարարությունն իրականացրել է 4 ծրագիր և 25 միջոցառում, կատարողականը կազմել է 89,5%. Ռոբերտ Խաչատրյան

2022-ին ոլորտի աշխատանքն ուղղված էր պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանը՝ ռազմարդյունաբերություն, գիտահետազոտական ծրագրեր, տաղանդի արտահոսքի կանխմանը և ներհոսքի խթանմանը,  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը, ստարտափ և ինժեներական  էկոհամակարգի զարգացմանը, արտաքին շուկաներում պրոյեկտի և արտադրանքի ներկայացմանը, տնտեսության և կառավարման համակարգի թվայնացմանը և  արտահանման  ծավալների ավելացմանը:

ԱԺ-ում ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրեց նախարության 2022թ-ի կատարողականի հաշվետվությունը։  

«Պետական 4 ծրագրերի և 25 միջոցառումների գծով  նախարարության ճշտված տվյալներով բյուջեն կազմել է 12․ 8 միլիարդ դրամ, փաստացի կատարողականը՝ 11,5 միլիարդ դրամ  կամ 89,5 տոկոս»,- նշեց նախարարը։ 

 

  • Կիսվել: