կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես շարունակելու եմ պաշտոնավարել․ ԲՏԱ նախարարը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին

Ես շարունակելու եմ պաշտոնավարել․ ԲՏԱ նախարարը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին

Իմ պաշտոնանկության հարցի քննարկում չի եղել, եւ չեմ կարծում, որ տեղիք կա մեկնաբանելու նման հարցը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ հրապարակումներին եւ նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, գոհ չէ իր գործունեությունից:

Նա հավաստիացրեց, որ շարունակելու է պաշտոնավարել:

Անդրադառնալով ՀՌՀ որոշմանը, որով «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցվել է 30 օրով, եւ ռուսական կողմն արդեն բավական կոշտ նոտա է հղել դրա հետ կապված, ԲՏԱ նախարարն ասաց. «Ես չեմ կարող դա մեկնաբանել, քանի որ մենք չենք դադարեցնողը եղել, որոշումը մենք չենք կայացրել: Ավելի մանրամասն երեւի որոշում կայացնողից պետք է հարցնել»:

  • Կիսվել: