երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ազգային անվտանգության սպառնալիք կա՞ «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի մեջ. ԲՏԱ նախարարի արձագանքը

Ազգային անվտանգության սպառնալիք կա՞ «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի մեջ. ԲՏԱ նախարարի արձագանքը

«ՄՏՍ Հայաստանի» վաճառքի հայտը նայվել է, ներկայացված ինֆորմացիան գործընկերների հետ ևս ստուգվել է և արդյունքում հաստատվել է։ ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։
 
Լրագրողի հարցին` արդյոք նախարարն ազգային անվտանգության սպառնալիք չի՞ տեսնում այս գործարքի մեջ, նախարար Խաչատրյանը զարմանքով արձագանքեց. «Դուք այդտեղ ազգային անվտանգության սպառնալիք տեսնո՞ւմ»։
 

  • Կիսվել: