երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պապիկյանն ու Ռոբերտ Խաչատրյանը ԱՄԷ-ում քննարկել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները

Պապիկյանն ու Ռոբերտ Խաչատրյանը ԱՄԷ-ում քննարկել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հրավերով նոյեմբերի 13-17-ը մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցող «Դուբայ ավիաշոու 2023» 18-րդ ցուցահանդեսին:

Նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել  Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները։

Կողմերն ընդգծել են ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, երկկողմ համագործակցության շարունակականությունն ապահովելու կարևորությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

  • Կիսվել: