հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
2021թ. Արմավիրի մարզում հիմնվել է 1040,71 հա բազմամյա տնկարկ

2021թ. Արմավիրի մարզում հիմնվել է 1040,71 հա բազմամյա տնկարկ

2021 թվականին Արմավիրի մարզում հիմնվել է 1040,71 հա բազմամյա տնկարկ, որից 927,19 հա պտղատու և 113,52 հա՝ խաղողի այգի:
 
Մարզում ինտենսիվ այգիները կազմում են 1314,77 հա, որից խաղող՝ 378,8 հա, ընկուզենի՝ 262,4 հա, նշենի՝ 198 հա, պիստակ՝ 221,7 հա, կեռասենի՝ 100,6 հա:
 
2021 թվականին մարզի գյուղացիական տնտեսություններից մթերող կազմակերպությունները մթերել են 7935 տոննա պտուղ, 5268 տոննա բանջարեղեն և 86 035 տոննա խաղող:
 
Կարկտահարության ռիսկերը մեղմելու նպատակով մարզի 155,23 հեկտար խաղողի և պտղի տարածությունները պատվել են հակակարկտային ցանցերով:
 
Պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում Արշալույս, Նորապատ և Արաքս համայնքները ձեռք են բերել 14 հակակարկտային կայան՝ մարզում դրանց թիվը հասցնելով 239-ի:
 
2021 թվականին մարզում արտադրվել է 7430 տոննա տավարի, 2949 տոննա ոչխարի, 832 տոննա խոզի, 1297 տոննա թռչնի միս և 61 միլիոն ձու:

  • Կիսվել: