չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ

Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ  2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց, որ Եվրոպական միությունից 2021 թվականին ստացվել է 4 մրդ 875.4 մլն դրամի դրամաշնորհ: 

«2021 թվականին Եվրոպական  միությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875.4 մլն դրամ, որոնք ընդհանուր առմամբ տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների կազմում կազմել են 39.4 տոկոս: Ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների հանրագումարը կազմել է 12 մլրդ 380 մլն դրամ»,-ասաց Խաչատրյանը:

2021-ի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 320 մլրդ դրամին համարժեք գումար, որից 88 մլրդ 227 մլն դրամ արժեքով կազմել են այն վարկերն ու փոխառությունները, որոնք ամրացված են եղել պետբյուջեով սահմանված ծախսային ուղղություններին, այսինքն՝ նպատակային վարկերը: «Այդ նպատակային վարկերի թվում 19 մլրդ 403 մլն դրամը կամ 22 տոկոսը ստացված են եղել ԵՄ-ից»,-ասաց նախարարը:

ԵՄ-ից ստացված վարկերի և դրամաշնորհների հաշվին ծախսվել են ընդհանուր առմամբ 17 մլրդ 684.8 մլն դրամ միջոցներ, որոնք 2 տրլն 4 մլրդ դրամ ծախսերի կազմում ունեցել են 0.9 տոկոս կշիռ:

«Եվ ևս մեկ թիվ՝ ԵՄ-ից ստացված միջոցների հաշվին կատարված վարկավորում՝ 7 մլրդ 980.1 մլն դրամ չափով: Սրանք հիմնականում ենթավարկերն են, երբ ստանում ենք սուվերեն վարկեր և դրանք ուղղում տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող նպատակային ծրագրերին»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: