ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2020 թ. 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ

2020 թ. 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ

ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է 2020 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

«1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 199 մլրդ 505 մլն դրամ»,- տեղեկացրել է ՊԵԿ-ը:

Ստերև ներկայացնում ենք առաջին 10 խոշոր հարկատուներին՝

  1. «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»
  2. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
  3. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»
  4. «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»
  5. «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»
  6. «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»
  7. «ՖԼԵՇ»
  8. «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»
  9. «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»
  10. «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»

  • Կիսվել: