երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
2020-ին ԵԱՏՄ-ում ակնկալվում է 46 մլն տոննա ցորենի եւ 510 000 տոննա շաքարի պրոֆիցիտ․ փոխնախարար

2020-ին ԵԱՏՄ-ում ակնկալվում է 46 մլն տոննա ցորենի եւ 510 000 տոննա շաքարի պրոֆիցիտ․ փոխնախարար

2020 թվականին ԵԱՏՄ-ում ակնկալվում է 46 մլն տոննա ցորենի (դրանից 41 մլն տոննան կունենա Ռուսաստանը) եւ 510 000 տոննա շաքարի պրոֆիցիտ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Նա նշեց, որ Միությունում բանջարեղենի եւ մրգերի պահանջարկը կազմում է տարեկան գրեթե 10 մլն տոննա:

«Այդ պատճառով հայ ֆերմերներն ունեն այդ շուկայում իրենց տեղը զբաղեցնելու հնարավորություն: Հայաստանը ցորենի խնդիր չունի, 30 տոկոսով ինքնաբավ է»,-հավելեց Խոջոյանը՝ չանդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ապրանքների արտահանման խնդրին: 

  • Կիսվել: