ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2019-ին Հայաստանում առաջին անգամ արտաբյուջետային հաշիվները բյուջեի մաս դարձան․ Ատոմ Ջանջուղազյան

2019-ին Հայաստանում առաջին անգամ արտաբյուջետային հաշիվները բյուջեի մաս դարձան․ Ատոմ Ջանջուղազյան

Հայաստանում 2019 թվականին առաջին անգամ արտաբյուջետային հաշիվները պետական բյուջեի մաս դարձան, և արտաբյուջեն դադարեց գոյություն ունենալ, այսօր կառավարության միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Ներկայացնելով 2019-ի արդյունքները, նախարարը նկատեց, որ բոլոր նպատակները իրականացվել են։

«Մասնավորապես մեզ հաջողվել է ունենալ՝ տնտեսական աճի բարձր տեմպերի պարագայում, համարժեք արձագանքող հարկաբյուջետային քաղաքականություն և մենք ձևավորել ենք այն միջավայրը, որը թույլ է տվել ունենալ որոշակի հարկաբյուջետային տարածք նոր պարտք ներգրավվելու և ներգրավված պարտքի միջոցով հակազդելու այն բացասական սպասումներին, որոնք ակնկալվում է փոփոխված իրավիճակով պայմանավորված»,- հավելեց պաշտոնյան։

Ըստ ֆինանսների նախարարի, 2019 –ին հաջողվել է ունենալ տնտեսական այնպիսի միջավայր, որը նպաստել է մրցունակության աճին։

Մասնավորապես, Հարկային օրենսգրքում կատարվել են մի շարք փոփոխություններ։

«Ուղղակի հարկերի բեռի փոփոխությունը պոտենցիալ է ձևավորում, որ զարգանան տնտեսությունը և տնտեսվարող սյուբեկտները»,- նշեց նախարարը։

Այսպես, ըստ ներկայացված տվյալների, 2019 թվականի տվյալներով արձանագրվել է տնտեսության 7․6 տոկոս իրական աճ։ Սա այն պայմաններում, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է 2․9 տոկոսով, իսկ ԵԱՏՄ-ում միջին ցուցանիշը կազմել է 1․6 տոկոս։

«Տնտեսության աճի մեջ նշանակալի ազդեցություն է ունեցել ծառայությունների ոլորտը՝ 5․2 տոկոսային կետով և արդյունաբերությունը՝ 1․9 կետով։ Հաշվետու տարում միջին գնաճը կազմել է 1․4 տոկոս, որը կառավարելի միջակայքում է։ Նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձն աճել է 5․8 տոկոսով»,- հավելեց նախարարը։

  • Կիսվել: