շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
2018-2020 թթ. լուծվել է շուրջ 570 ընտանիքի բնակարանով ապահովելու հարցը. Ավինյան

2018-2020 թթ. լուծվել է շուրջ 570 ընտանիքի բնակարանով ապահովելու հարցը. Ավինյան

«Սպիտակի ավերիչ երկրաշարժից արդեն անցել է 32 տարի: Բնության այս սարսափելի արհավիրքն ավելի քան 25 000 մարդու կյանք խլեց, հարյուր հազարավորներն անօթևան մնացին: Բայց մենք հաղթահարեցինք այս մեծ փորձությունը, շարունակեցինք ապրել ու արարել, զարգացնել ու ամրապնդել Հայաստանը:
 
2018-2020 թթ. լուծվել է շուրջ 570 ընտանիքի բնակարանով ապահովելու հարցը (ֆինանսավորման չափը՝ ավելի քան 6 մլրդ դրամ), որից միայն 2020 թ. մեկնարկած ավարտական փուլի ֆինանսավորումը կազմում է 3,75 մլրդ դրամ՝ 229 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար:
 
Ավարտական փուլով՝ 2020-2021 թթ. նախատեսված աշխատանքների իրականացմամբ, պետությունն ամբողջովին կկատարի երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շահառուների նկատմամբ ունեցած պարտավորությունները:
 
Ծրագրի ավարտով անօթևանության հարցն ամբողջությամբ դեռ չի կարգավորվում, կառավարության կողմից մեծ աշխատանք է տարվում մնացած խնդիրների գույքագրման և դրանց հնարավորինս շուտ ամբողջական ու վերջնական լուծում տալու համար»,- ասված է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ցավակցական գրառման մեջ:

  • Կիսվել: