երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
20 օրվա ընթացքում տրամադրվել է 4,7 միլիարդ դրամի գյուղատնտեսական վարկ

20 օրվա ընթացքում տրամադրվել է 4,7 միլիարդ դրամի գյուղատնտեսական վարկ

Կենտրոնական բանկի տրամադրած օպերատիվ տվյալների համաձայն՝ արդեն 13․000-ից ավելի հայտադիմում կա, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 27․6 միլիարդ դրամ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«2020 թվականի հունվարից մինչև մարտի 31-ը տրամադրվել է 1638 վարկ՝ 6,8 միլիարդ դրամ ծավալով։ Ապրիլի 1-ից մինչև 20-ը տրամադրվել է  երկու անգամ ավելի հայտ, քան այս տարվա առաջին եռամսյակում։ Դա նշանակում է, որ մեծ է հետաքրքրությունը»,- ասաց Խոջոյանը։

Նա հայտնեց, որ այսօրվա դրությամբ հաստատվել է 2943 հայտ՝ ընդհանուր 4․34 միլիարդ դրամային արժեքով։ Առաջին միջոցառման շրջանակում գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպություններին տրամադրվել է արդեն 10 հայտ՝ 694 միլիոն դրամ արժեքով։ Նախարարի տեղակալը նշեց՝ 20 օրվա ընթացքում տրամադրվել է 4,7 միլիարդ դրամի վարկ։

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով նախատեսվում է առաջիկա երկու ամսիներին առնվազն  30 դրամաշնորհով օժանդակություն տրամադրել շուրջ 30 վերամշակող կազմակերպությունների։ Այն կտրամադրվի արտադրական կարողությունների վերազինման  և սննդի անվտանգության պայմանների բարելավման համար։ ԸՆդհանուր միջոցառման գումարը կազմելու է շուրջ 550 միլիոն դրամ։ Արդեն մրցույթը հայտարարվել է, այժմ ամփոփման փուլում է։

 

  • Կիսվել: