հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շուշիի համար մարտերում զոհվել է ՊԲ փոխհրամանատար, գնդապետ Հովհաննես Ավագյանը

Շուշիի համար մարտերում զոհվել է ՊԲ փոխհրամանատար, գնդապետ Հովհաննես Ավագյանը

 Նոյեմբերի 7-ին Շուշիի համար մարտերում զոհվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Սոսիկի Ավագյանը։ Այս մասին հայտնում են նրա զավակները։

Նա ծնվել էր 1973 թվականին, 47 տարեկան էր, կարիերան սկսել է լեյտենանտի կոչումով, զբաղեցրել գնդի հրամանատարի, կորպուսի հրամանատարի տեղակալի, զորամասի շտաբի պետի, Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանի պետի տեղակալի պաշտոններ։

Նշենք, որ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Հիշեցնենք, որ գնդապետը ՊԲ փոխհրամանատար էր նշանակվել 2020-ի հուլիսին, մարտերում զոհված մեկ այլ ՊԲ փոխհրամանատարի՝ գնդապետ Արթուր Սարգսյանի հետ միաժամանակ։

 

  • Կիսվել: