հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսական Իլ-76 ինքնաթիռները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմի ՀՀ զինված ուժերի զինծառայողներին տեղափոխում են Ղազախստան (տեսանյութ)

Ռուսական Իլ-76 ինքնաթիռները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմի ՀՀ զինված ուժերի զինծառայողներին տեղափոխում են Ղազախստան (տեսանյութ)

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հայ զինվորականները Ղազախստան են հասցվում ռուսական Իլ-76-ներով, «Զվարթնոց» օդանավակայանից արդեն երեք ինքնաթիռ է օդ բարձրացել, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմի ՀՀ զինված ուժերի զինծառայողներին տեղափոխում են Ղազախստանի Հանրապետություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
 

Նշենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։

Խաղաղապահ ուժերում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: