ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՆ-ը ներկայացրել է 40 օր ժամկետով վարժական հավաքներ հայտարարելու մասին նախագիծ

ՊՆ-ը ներկայացրել է 40 օր ժամկետով վարժական հավաքներ հայտարարելու մասին նախագիծ

Պաշտպանության նախարարությունը Կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը։

Ըստ նախագծի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրա­ժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման համար։ Առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր թվով 316 քաղաքացու, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

  • Կիսվել: