ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է. փոխհրաձգությունը դադարել է. ՀՀ ՊՆ

Հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է. փոխհրաձգությունը դադարել է. ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։

ՊՆ-ից հայտնում են, որ զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։

Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: