շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանն ակնկալում է, որ ՌԴ-ի հետ համատեղ ջանքերի շնորհիվ ԼՂ-ում կապահովվի երկարաժամկետ խաղաղություն․ Հարությունյան

Հայաստանն ակնկալում է, որ ՌԴ-ի հետ համատեղ ջանքերի շնորհիվ ԼՂ-ում կապահովվի երկարաժամկետ խաղաղություն․ Հարությունյան

Երեւանը ակնկալում է, որ ՌԴ-ի հետ համատեղ ջանքերի շնորհիվ Ղարաբաղում կապահովվի երկարաժամկետ խաղաղություն։ Այս մասին Ria.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նրա խոսքով ՝ հայկական կողմը ելնում է նրանից, որ "առաջին հերթին Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովվի պաշտպանության բանակի կողմից":

"Իհարկե, շատ անելիքներ կան դրա մարտունակության վերականգնման եւ արդիականացման առումով, բայց այնուամենայնիվ, դա պետք է արվի։ Երկրորդ՝ Հայաստանը նախկինի պես մնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և այդ պատմական առաքելությունը մենք երբեք մեր վրայից չենք հանելու։

Եվ երրորդը, հավանաբար, ամենակարևորն է, դա, իհարկե, ռուսական ռազմական ներկայությունն է տարածաշրջանում, ինչի շնորհիվ սկզբում հաջողվել է հասնել հրադադարի, իսկ հետագայում պարզապես կանխել հումանիտար աղետը։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ջանքերի շնորհիվ կապահովվի երկարաժամկետ խաղաղության հաստատումը տարածաշրջանում", - հայտարարել է նախարարը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: