կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ «Մեր հայրենիքը» մեր հայրենիքի առաջնագծում

«Հայաստանի Հանրապետություն»․ «Մեր հայրենիքը» մեր հայրենիքի առաջնագծում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայկական բանակը կազմված չէ միայն զինված ուժերի ստորաբաժանումներից: Այն հավաքական ամբողջությունն է մեր ժողովրդի՝ ձգվելով ամեն բնակավայրից մինչեւ առաջնագիծ: Նրա դեմ ուղղված ամեն կրակոց արձագանքվում է ամբողջ Հայաստանում:

«ՀՀ»-ի հետ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ զինված ուժերի լեգենդար 5-րդ բրիգադի նախկին զինծառայող, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը: Ասում է՝ դժվար է ասել մեր բանակի այսօրվա յուրաքանչյուր հաղթանակ եւ հաջողություն որքանով է բոլորիս պատկանում, բայց հաստատաբար ամեն մի վրիպում, առաջնագծից ներս հակառակորդի յուրաքանչյուր անցում, մեկը մյուսի վրա արձակված ամեն կրակոց դիրքային արտացոլումն է նաեւ մեր հավաքական կամքի թերացման եւ մեր երկրի առջեւ ծառացած առաջնահերթությունների ոչ պատշաճ գիտակցման:

Ճակատագրի բերումով հայկական բանակի ձեւավորման առաջին տարիների պատմությունը դարձավ նաեւ իր կյանքի այդ տարիների պատմությունը: Որպես ականատես՝ գրել հայկական բանակի հռչակմանը նախորդող եւ հաջորդող տարիների մասին, Վ. Դեւրիկյանի խոսքով, նշանակում է գրել պատերազմական բոլոր տարիների, բոլոր ամառների ու բոլոր ձմեռների մասին, բոլոր գետանցումների, լեռնային կածաններով ելնելու եւ ձորամիջյան ճանապարհներով իջնելու, պայթեցված կամուրջների ու կառուցված պաշտպանական դիրքերի, այդ դիրքերից առաջ գնացող զինվորների ու այդ դիրքերից հետ տարվող զոհվածների ու վիրավորների, նրանց թիկունքային գիծ հասցնող բուժքույրերի ու բուժող բժիշկների, կրակային բաց տարածության ներքո գտնվող ճանապարհներով դիրքերի ռազմատեխնիկական մատակարարումն ապահովող վարորդների, Արցախի լաչինյան շրջափակումը ճեղքող օդաչուների եւ վերջապես՝ այս ամենը հերոսաբար կրող եւ հաղթանակի հավատով ու սպասումով ապրող մեր ժողովրդի մասին. «Բոլոր նրանց մասին, ովքեր պատերազմական տարիներին չթողեցին Երեւանն ու Ստեփանակերտը, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները եւ

«Հայկական բանակը կազմված չէ միայն զինված ուժերի ստորաբաժանումներից: Այն հավաքական ամբողջությունն է մեր ժողովրդի՝ ձգվելով ամեն բնակավայրից մինչեւ առաջնագիծ: Նրա դեմ ուղղված ամեն կրակոց արձագանքվում է ամբողջ Հայաստանում:

«ՀՀ»-ի հետ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ զինված ուժերի լեգենդար 5-րդ բրիգադի նախկին զինծառայող, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը: Ասում է՝ դժվար է ասել մեր բանակի այսօրվա յուրաքանչյուր հաղթանակ եւ հաջողություն որքանով է բոլորիս պատկանում, բայց հաստատաբար ամեն մի վրիպում, առաջնագծից ներս հակառակորդի յուրաքանչյուր անցում, մեկը մյուսի վրա արձակված ամեն կրակոց դիրքային արտացոլումն է նաեւ մեր հավաքական կամքի թերացման եւ մեր երկրի առջեւ ծառացած առաջնահերթությունների ոչ պատշաճ գիտակցման:

Ճակատագրի բերումով հայկական բանակի ձեւավորման առաջին տարիների պատմությունը դարձավ նաեւ իր կյանքի այդ տարիների պատմությունը: Որպես ականատես՝ գրել հայկական բանակի հռչակմանը նախորդող եւ հաջորդող տարիների մասին, Վ. Դեւրիկյանի խոսքով, նշանակում է գրել պատերազմական բոլոր տարիների, բոլոր ամառների ու բոլոր ձմեռների մասին, բոլոր գետանցումների, լեռնային կածաններով ելնելու եւ ձորամիջյան ճանապարհներով իջնելու, պայթեցված կամուրջների ու կառուցված պաշտպանական դիրքերի, այդ դիրքերից առաջ գնացող զինվորների ու այդ դիրքերից հետ տարվող զոհվածների ու վիրավորների, նրանց թիկունքային գիծ հասցնող բուժքույրերի ու բուժող բժիշկների, կրակային բաց տարածության ներքո գտնվող ճանապարհներով դիրքերի ռազմատեխնիկական մատակարարումն ապահովող վարորդների, Արցախի լաչինյան շրջափակումը ճեղքող օդաչուների եւ վերջապես՝ այս ամենը հերոսաբար կրող եւ հաղթանակի հավատով ու սպասումով ապրող մեր ժողովրդի մասին. «Բոլոր նրանց մասին, ովքեր պատերազմական տարիներին չթողեցին Երեւանն ու Ստեփանակերտը, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները եւ Հայրենիքում իրենց լինելությամբ իրական դարձրին ՀՀ եւ ԱՀ անկախության շարունակական ընթացքը»»:

»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: