շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ»

Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ «Շենգավիթի համայնքապետարանի գործով ձերբակալված 11 անձից մի քանիսն առեւտրի եւ սպասարկման բաժնի նախկին ու ներկայիս աշխատակիցներ են: Երկուսին ձերբակալել են ապրիլի 20-ին, երկուսին` նախօրեին։ Վերջին ձերբակալվածները, ըստ մեր աղբյուրի, մինչեւ ապրիլ աշխատել են թաղապետարանում։ Սակայն ուշագրավն այն է, որ նախօրեին ձերբակալության մասին հայտնի դառնալուց րոպեներ անց թաղապետարանի վերնախավն առանց հիմնավորման հրահանգել է բաժնի բոլոր աշխատակիցներին, ղեկավարին՝ ներառյալ, դիմում գրել եւ հեռանալ։ Պարզաբանումներ չեն ներկայացրել՝ ինչով է հիմնավորված ապօրինի հրահանգը, բաժնի բոլոր աշխատակիցները, բացառությամբ մեկի, ազատման դիմումներ են գրել:

Շեֆի ապօրինի հրահանգը հրաժարվել է կատարել թաղապետարանի երկարամյա աշխատակից Ալիսա Սարգսյանը, որը ղեկավարությանն ասել է, որ կհանդիպեն դատարանում, եթե իրեն ազատեն։»։

  • Կիսվել: