Էրդողանն անդրադարձել է PKK-ի ինքնալուծարմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ինքնալուծարմանը, գրում է ermenihaber.am-ը:
Նա, նշել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) հետ միասին սերտորեն կոորդինացնում են գործընթացը և համագործակցում այդ հարցում:
«Զգուշավոր ենք, համբերատար, սակայն միևնույն ժամանակ լավատես և լիահույս»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ից 7-ն գումարվել էր «ՔԲԿ»-ի 12-րդ կոնգրեսը, որի ժամանակ էլ ընդունվել էին զինաթափվելու և ինքնալուծարվելու մասին որոշումները։