շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Արամ Ա Հայրապետը ժամանել է Կահիրե. օրակարգը հայտնի է

Արամ Ա Հայրապետը ժամանել է Կահիրե. օրակարգը հայտնի է

Արամ Ա Հայրապետը ժամանեց Կահիրե, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։

Ուրբաթ, 16 Մայիս 2025-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ժամանեց Գահիրէ (Եգիպտոս), մասնակցելու հայ, ղպտի ու ասորի ուղղափառ եկեղեցիներու գործակցութեան կառոյցի տարեկան նիստին, ինչպէս նաեւ Նիկիոյ տիեզերական առաջին սուրբ ժողովի 1700 ամեակի նշման հանդիսութիւններուն:

Վեհափառ Հայրապետը կը գլխաւորէ տասը եպիսկոպոսներէ ու երեք վարդապետներէ բաղկացած պատուիրակութիւն մը:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետին պատուիրակութեան մաս կը կազմեն հետեւեալ միաբան հայրերը.-

Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեան

Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան

Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան

Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան

Գերշ. Տ. Մակար Արք. Աշգարեան

Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեան

Գերշ. Տ. Թորգոմ Արք. Տօնոյեան

Գերշ. Տ. Սահակ Եպս. Եմիշեան

Գերշ. Տ. Պետրոս Եպս. Մանուէլեան

Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան

Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան

Հոգշ. Տ. Օշին Վրդ. Չուալերթանեան

Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան

Նորին Սրբութիւնը Մայրավանք պիտի վերադառնայ Երկուշաբթի օր:

  • Կիսվել: