ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ռիսկեր դեռ կան․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ռիսկեր դեռ կան․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հատուկ ուշադրության ներքո է, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում։ Այդ մասին ԵԱՀԿ առցանց ֆորումի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Անդրադառնալով ԼՂ-ի իրավիճակին, նա նշել է․

«Սահմանային իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Գլխավորն այն է, որ նրանք այլևս չեն կրակում»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման մտադրությանը, որի նպատակով ՌԴ ԱԳ նախարար Սեյրգեյ Լավրովն առաջարկել է հանձնաժողով ստեղծել։

«Մենք ողջունում ենք կողմերի մտադրությունը` պետական ​​սահմանը խաղաղ ճանապարհով գծելու հարցը: Մենք տեսնում ենք այնտեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Միաժամանակ իրավիճակի սրման ռիսկեր դեռ կան », - ասել է Զասը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: