երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀԱՊԿ երկրները Հայաստանում «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն կանցկացնեն

ՀԱՊԿ երկրները Հայաստանում «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն կանցկացնեն

Հայաստանի տարածքում այս տարի`2021 թ., կանցկացվի ՀԱՊԿ «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ավիացիան ու զրահատեխնիկա: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«Զորավարժությունների ընթացքում, որոնց անցկացումը նախատեսված է ՀՀ տարածքում, կմշակվեն գործնական գործողություններ` երկու փուլով, որոնցում ներգրավված կլինի զրահատեխնիկա, հատուկ մեքենաներ, ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, ծառայողական հետաույզ շներ»,- ասել է նա լրագրողներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: