Գյումրիում տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ ջոկատը տոնել է 101-րդ տարեդարձը
Գյումրիում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ջոկատը տոնել է իր 101-րդ տարեդարձը:
Այդ կապակցությամբ միջոցառում է անցկացվել, որին ներկա են եղել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ինչպես նաև բարձրաստիճան ռուս գեներալներ։
Աչքի ընկած սահմանապահները պարգևատրվել են: