կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է խստիվ պաշտպանական զենքեր. Սեբաստիեն Լըքորնյու

Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է խստիվ պաշտպանական զենքեր. Սեբաստիեն Լըքորնյու

Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է խստիվ պաշտպանական զենքեր։ Այս մասին օրերս Սենատի հանձնաժողովում կայացած 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն, գրում է azatutyun.am-ը:

Նա չի հայտնել, թե ինչ սպառազինություն է մատակարարվելու, քանի որ այդ հարցը դեռ պետք է կոնկրետացվի Երևանի հետ, ըստ ամենայնի՝ այս շաբաթ։ Ամեն դեպքում, նշել է Լըքորնյուն, դա խստիվ պաշտպանական սպառազինություն է լինելու, որը կօգնի Հայաստանին պաշտպանել կյանքեր և ապահովել երկրի տարածքի անվտանգությունը։

Նախարարը նշել է նաև, որ Հայաստանում արդեն գործում է Ֆրանսիայի մշտական պաշտպանական առաքելությունը։ Ռազմական կցորդը, ըստ Լըքորնյուի, փորձառու գնդապետ է և կարևոր աշխատանք է իրականացնում։

 

  • Կիսվել: