չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանը Բաքվում ընթացող ԱՊՀ ՊՆ նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն դիմում է սադրանքների ՀՀ պետական սահմանին

Ադրբեջանը Բաքվում ընթացող ԱՊՀ ՊՆ նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն դիմում է սադրանքների ՀՀ պետական սահմանին

Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 

"Մենք կոչ ենք անում Ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո",- հավելել է նա։

Րոպեներ առաջ նույն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ տեղեկացրել էր, որ Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Ըստ նրա, պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ "Հայկական կողմից տուժածներ չկան",- նշել էր նա։

Ավելի վաղ PrimeNews-ը, ՊՆ վրա հղում անելով, տեղեկացրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցի Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստին։ Պատճառների մասին ՊՆ-ն չէր տեղեկացրել։  

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: