հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՀ-ում նոյեմբերի 21-ից 24-ը բացահայտվել է 281 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված

ՀՀ-ում նոյեմբերի 21-ից 24-ը բացահայտվել է 281 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված

Հանրապետությունում նոյեմբերի 21-ից 24-ը բացահայտվել է 281 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝


48 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

44 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

23-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,

7 դեպք՝ խարդախության,

13-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,

11 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,

10 դեպք՝ հոգեկան ներգործության,

5 դեպք՝ խուլիգանության,

4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման,

3 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։

Բացահայտվել է բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, շորթման, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, թմրամիջոցների մաքսանենգության, հետամտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու։

Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: