հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վիեննայում 150 տարվա մեջ առաջին անգամ կնոջ բեմադրած օպերա կներկայացվի

Վիեննայում 150 տարվա մեջ առաջին անգամ կնոջ բեմադրած օպերա կներկայացվի

Վիեննայի օպերայում 150 տարվա մեջ առաջին անգամ կներկայացվի կնոջ կողմից գրված օպերա, տեղեկացնում է kulturomania.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

Նշվում է, որ օպերայի կոմպոզիտորն ավստրիացի Օլգա Նոյվիրտն է: Նա «Օռլանդո» օպերան ստեղծել է Վիրջինիա Վոլֆի համանուն վեպի հիման վրա: Օպերայի պրեմիրեան նախատեսված է դեկտեմբերի 8-ին:

Կոմպոզիտորի խոսքով՝ օպերայի ստեղծման բոլոր հիմնական դերերը տրված են եղել կանանց, ինչպես նաև կանայք ստեղծել են կոստյումները և գրել լիբրետոն:

Ըստ Օլգա Նոյվիրտի՝ օպերան խոսքի ազատության և ինքնության ընտրության մասին է:

 

  • Կիսվել: