ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Վենետիկում ջրհեղեղից վնասվել են Բեթհովի, Վիլալդիի և այլ մեծերի գործերի առաջին հրատարակությունները

Վենետիկում ջրհեղեղից վնասվել են Բեթհովի, Վիլալդիի և այլ մեծերի գործերի առաջին հրատարակությունները

Իտալացի կոմպոզիտոր Վիվալդիի եզակի պարտիտուրան հաջողվել է փրկել ջրհեղեղից, որը  վնասել է Վենետիկում Բենեդետո Մարչելո անվան կոնսերվատորիայի արխիվը, տեղեկացնում է kulturimania.ru-ն՝ հղում անելով Le Figaro-ին:

Նշվում է, որ խոսքը Sovvente Il Sole-ի ձեռագիր պարտիտուրայի մասին է, որը գոյություն ունի միակ օրինակով: Ձեռագիրը հնարավոր է եղել փրկել տեղի բնակիչների ջանքերի շնորհիվ, որոնք արձագանել են և օգնության հասել կոնսերվատորիայի աշխատակիցներին: 

Ըստ Կոնսերվատորիայի ղեկավարության՝ բոլոր փաստաթղթերը հնարավոր է եղել պահպանել:

Վենետիկում ջրհեղեղի ժամանակ վնասվել է Սուրբ Մարկոսի տաճարի խճանկար հատակն ու սյուները, նաև այնտեղի արխիվում պահվող 56 հազար փաստաթուղթ: Ջրից վնասվել են Բեթհովենի, Վիվալդիի, Չիմարոզայի, Ռոսինիի և Մոնտեվերդիի ստեղծագործությունների առաջին հրատարակությունները:

  • Կիսվել: