շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մշտադիտարկման այցեր՝ Տավուշի մարզի պատմության և մշակույթի մի շարք հուշարձաններ

Մշտադիտարկման այցեր՝ Տավուշի մարզի պատմության և մշակույթի մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դժվարամատչելի վայրերում գտնվող։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Այցելության շրջանակում մշտադիտարկվել են Կիրանց, Առաքելոց, Մակարավանք, Դեղձնուտ վանական համալիրները, Մորո Ձորո (Ծռվիզ), Աղավնավանք եկեղեցիները։ Մշտադիտարկման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել նաև Կիրանց և Առաքելոց վանական համալիրների ներսում գտնվող որմնանկարներին։

Ուսումնասիրվել են նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող՝ Մակարավանք վանական համալիրի գավիթի ծածկի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։

Մշտադիտարկման արդյունքները հաշվի կառնվեն հաջորդ տարիներին հուշարձանների վերականգնման ծրագրերում։

  • Կիսվել: