«Կյանքի Մասը»․ Երաժշտական և բանաստեղծական ծրագիր Անատոլի Բելիի և Առնոլդ Գիսկինի հետ
Անատոլի Բելիին և Առնոլդ Գիսկինին հունիսի 6-ին Երևանում ՝ Ազգային տիկնիկային թատրոնում, կներկայացնեն «Կյանքի մասը» երաժշտական և բանաստեղծական ծրագիրը, որը բաղկացած է երեք տարրերի միաձուլումից ՝ պոեզիա, երաժշտություն և կինո:
Բեմում կհնչեն 20-րդ դարի երեք մեծ բանաստեղծների՝ Օսիպ Մանդելշտամի, Բորիս Պաստեռնակի, Իոսիֆ Բրոդսկու, ինչպես նաև մեր ժամանակակից բանաստեղծուհիների՝ Ժենյա Բերկովիչի և Ալի Հայտլինայի բանաստեղծությունները՝ երաժշտության հետ կենդանի միասնության մեջ, որը ծնվում է ձեր աչքի առաջ:
«Կյանքի Մասը» առանձնահատուկ ջազային «jam-session» է, իմպրովիզացիա, երբ բանաստեղծություններն ու երաժշտությունը երկխոսության մեջ են մտնում, լրացնում են միմյանց՝ մենակատարելով, ստեղծելով կախարդական գործողություն, որի մեջ հյուսվում է երրորդ ժանրը ՝ կինոն:
Ծրագրում հանդիսատեսը կտեսնի Անատոլի Բելիի «Կինոպոեզիա» հեղինակային նախագծի բանաստեղծական մինի-ֆիլմերը:
Նշենք, որ Անատոլի Բելին թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան է: Հայրենադարձվել է Իսրայել 2022 թվականին։ Խաղում է «ԳԵՇԵՐ» թատրոնի բեմում: «Ես այստեղ եմ» հակապատերազմական մոնոներկայացման համահեղինակներից մեկը, որը շրջել է աշխարհի տարբեր երկրների ավելի քան 50 քաղաքներում:
Իսկ Առնոլդ Գիսկինը սաքսոֆոնահար է, կոմպոզիտոր, տարբեր ջազ փառատոների մասնակից, երաժշտություն է գրել քսան վավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար:


