շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայկ Գուրգենյանը՝ շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր

Հայկ Գուրգենյանը՝ շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար Հայկ Գուրգենյանը Բուլղարիայում կայացած շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:

Հայկ Գուրգենյանը լավագույնի կոչումը նվաճել է աշխարհի տարբեր երկրները ներկայացնող 12 երաժիշտների հետ մրցակցության արդյունքում։

Ըստ նրա՝ մրցույթը բավականին թեժ էր‚ ժյուրին բաղկացած էր հեղինակավոր երաժիշտներից։ Շեփորահարը նկատում է‚ որ մրցույթներին մասնակցելն իրեն տալիս է մեծ փորձ‚ ծանոթություններ‚ նոր հնարավորություններ։

Նշենք, որ Գուրգենյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում նվագում է 2017 թվականից։

  • Կիսվել: