երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
«Հայաստանի սկսնակ լիդերներ» 2025-2026թթ. մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը պաշտոնապես բաց է

«Հայաստանի սկսնակ լիդերներ» 2025-2026թթ. մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը պաշտոնապես բաց է

«Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն այս տարի ևս մեկնարկում է «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը, որի նպատակն է հնարավորություն ընձեռել հայ երիտասարդներին բացահայտել իրենց մասնագիտական հնարավորությունները:

Ծրագրի շրջանակներում Հայաստանի բուհերի 10 շրջանավարտներ կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ, Հայաստանի 7 բուհերում մագիստրոսական ծրագիր ուսանելու համար:

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական զարգացմանը:

 

«Հայաստանի սկսնակ լիդերներ» 2025 ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար այցելե՛ք՝ www.risingleadersarmenia.am :

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը։

  • Կիսվել: