ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում

Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում

Հայ աշակերտները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
 
Արծաթե մեդալ է նվաճել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը: Բրոնզե մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը, Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Մարտին Խաչատրյանը (12-րդ դասարան) և Տիգրան Մացակյանը (10-րդ դասարան):
Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ներկայացուցիչներ Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը։
 
Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ օլիմպիադային 36 երկրի ավելի քան 860 աշակերտ է մասնակցել։ Ըստ օլիմպիադայի կարգի՝ մրցանակային տեղերը շնորհվել են` հաշվի առնելով յուրաքանչյուր երկրից 6 լավագույն մասնակիցների արդյունքները։
 
Նշենք, որ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալի։

  • Կիսվել: