ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եգիպտոսում կենդանիների մումիաներով դամբարանադաշտ է հայտնաբերվել

Եգիպտոսում կենդանիների մումիաներով դամբարանադաշտ է հայտնաբերվել

Հնագետները Կահիրեի մոտակայքում գտնվող Սակարա դամբարանադաշտում հայտնաբերել են թաղումներ՝ սուրբ կենդանիների և թռչունների մումիաներով, ինչպես նաև տասնայկ արտեֆակտերով, որոնք վերաբերում են հնագույն Եգիպտոսի պատմության տարբեր շրջաններին, ասել է Եգիպտոսի հնությունների գործով նախարար Հալեդ ալ-Անանին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
 

Նա նաև նշել է. «Սա ոչ թե նոր գտածո է, սա ամբողջական թանգարան է»:

Ըստ նախարարի՝ առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում երկու գտածոներ, որոնք, նախնական տվյալներով, կորյունների մումիաներ են:

«Մենք նախնական հետազոտություն ենք իրականացրել, այդ թվում՝ սկանավորման,  հավականությունը մեծ է, որ խոսքը 6-8 ամսական առյուծի ձագերի մասին է»,-ասել է հնությունների գործով նախարարը:

Նա հավելել է, որ հայտնաբերվել են նաև կատվի, ոչ մեծ կոկորդիլոսի, հորթի, բազեի մումիաներ:

Նախարարն ասել է. «Մենք այժմ քննարկում ենք, թե ո՛ր թանգարանում ներկայացնենք այդ գտածոները, բայց հնարավոր է, որ ստեղծվի նաև առանձին թանգարան»:

  • Կիսվել: