Թրամփի փեսան կգլխավորի Գազայի հարցով Իսրայել և Եգիպտոս մեկնող պատվիրակությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հաջորդ շաբաթ այցով կմեկնի Երուսաղեմ։ Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն՝ հղում անելով «Խաղաղության խորհրդի» պաշտոնական ներկայացուցչին։
Նշվում է, որ նրան կուղեկցեն Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, ինչպես նաև ՄԱԿ-ի նախկին բանագնաց Նիկոլայ Մլադենովը, որն այժմ զբաղեցնում է Գազայի հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը:
Երուսաղեմում հանդիպումների գլխավոր թեման կլինի նախագահ Թրամփի առաջարկած 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի քննարկումը, որը 2025 թվականի սեպտեմբերին հավանության է արժանացել Իսրայելի վարչապետի կողմից։
Սակայն վերջին շրջանում Բենիամին Նեթանյահուն մերժել է Իրանի վերաբերյալ այլընտրանքային՝ 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, որը հետապնդում էր նույն նպատակները։ Արդյունքում առաջիկա հանդիպումները կկայանան ծանոթացման բնույթի խորհրդակցությունների և հետագա քայլերի քննարկման ձևաչափով։
Ըստ «Խաղաղության խորհրդի» ներկայացուցչի՝ նշել է, որ անփոփոխ մնում է մեկ բան․ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը համակարծիք են ՀԱՄԱՍ-ի ապառազմականացման անհրաժեշտության հարցում։
Նշվում է նաև, որ Իսրայելում բանակցություններից հետո այս եռյակը կմեկնի Կահիրե, որտեղ կհանդիպի Եգիպտոսի ղեկավարության և այլ միջնորդների հետ՝ փորձելով իրագործել ճանապարհային քարտեզը և քննարկել հաջորդ քայլերը։
«Խաղաղության խորհրդի» ներկայացուցչի խոսքով՝ վերջնական նպատակը Գազայի հատվածի վերականգնումը հնարավոր դարձնելն է՝ հանուն նրա բնակիչների։



