ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ունենալով ՄԱԿ-ի դատարանի որոշումը՝ Հայաստանը շատ արագ պետք է հայց ներկայացնի ՄԱԿ ԱԽ․ Վարդան Օսկանյան

Ունենալով ՄԱԿ-ի դատարանի որոշումը՝ Հայաստանը շատ արագ պետք է հայց ներկայացնի ՄԱԿ ԱԽ․ Վարդան Օսկանյան

Հայաստանի իշխանությունների ձեռքում կա մի ուժեղ զենք, դա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումն է։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Որոշման համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, սակայն մինչ օրս ճանապարհը փակ է։

Ըստ Օսկանյանի՝ ունենալով այդ որոշումը՝ Հայաստանն այսօր շատ արագ պետք է հայց ներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։

«Հարցը բերի այնտեղ և պարտադրի, խնդրի, պահանջի, , որ Լաչինի միջանցքը բացվի։ Այդ հումանիտար իսկապես ծանր վիճակը կարողանա ճիշտ ներկայացնել, ճիշտ մարդկանցով։ Եվ համապատասխան ճիշտ դիվանագիտական աշխատանք կատարելով՝ այնտեղ հասնել մի այնպիսի որոշման, որը լրացուցիչ ճնշում կդնի Ադրբեջանի վրա, որ այդ ճանապարհը բացի»,- ասաց դիվանագետը։

  • Կիսվել: