ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տո՛նդ շնորհավոր, մե ՜ր Ստեփանակերտ․ Արցախի նախագահ

Տո՛նդ շնորհավոր, մե ՜ր Ստեփանակերտ․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Ստեփանակերտի օրվա առթիվ։

Նա, մասնավորապես, գրել է․

«Սիրելի ՛ համաքաղաքացիներ

Այս անգամ մայրաքաղաքի տոնն արժևորում ենք արդի պահանջներին համապատասխան պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոնի կառուցման մասին հայտարարությամբ:

Ստեփանակերտին ուրույն ճարտարապետական դիմագիծ տալու նպատակով շաբաթներ առաջ պատվիրել ենք մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը:

Մեկնարկել և ընթացքի մեջ են այնպիսի շինարարական ծրագրեր, ինչպիսիք են բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը, քաղաքի փողոցների հիմնովին բարեկարգումը, նոր բնակելի թաղամասերի կառուցումը... Ցանկը կարելի է անվերջ շարունակել:

Եվ այս ամենն արվում է բազում արհավիրքներ հերոսաբար հաղթահարած քաղաքի և նրա արարող բնակչի առօրյան էլ ավելի լավը դարձնելու մղումով:

Յուրաքանչյուր ստեփանակերտցու պարտքն իր չափով մեր մայրաքաղաքին նոր ժամանակի շունչ հաղորդելն է:

Տո՛նդ շնորհավոր, մե ՜ր Ստեփանակերտ»:

 

 

 

 

 

 

  • Կիսվել: