ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տեղի է ունեցել ԱՀ ջրային ռեսուրսների կառավարման և էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել ԱՀ ջրային ռեսուրսների կառավարման և էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծված՝ ջրային ռեսուրսների կառավարման և էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը։

Աշխատանքային խմբի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը տեղեկացրել է, որ համաձայն Հանրապետության նախագահի կարգադրության, խումբը մշակելու է համապատասխան հայեցակարգերի նախագծեր, որոնք սահմանված ժամկետում ներկայացվելու են պատկան մարմիններին՝ հետագա ընթացքավորման նպատակով։
 
Նիստի ընթացքում աշխատանքային խմբի անդամները քննարկել են նախանշվող աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերը։ 

  • Կիսվել: