կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տարակարծության և պառակտման հազար ու մի պատճառներ կարող են լինել, սակայն առաջնահերթությունըն Արցախին և արցախցուն օգնելն է. ԱՀ ՄԻՊ

Տարակարծության և պառակտման հազար ու մի պատճառներ կարող են լինել, սակայն առաջնահերթությունըն Արցախին և արցախցուն օգնելն է. ԱՀ ՄԻՊ

Հայաստանում այս օրերին ի աջակցություն Արցախի տարբեր ակցիաներ իրականացնող մեր հայրենակիցներն իրական օրինակով ցույց են տալիս, թե ինչպես պետք է սիրել հայրենիքի յուրաքանչյուր հատվածը՝ առանց նախապայմանների, անկախ տարբեր հայտարարությունների, տիրոջ իրավունքով ու սրտացավությամբ, հայրենակցի ճակատագրի նկատմամբ պատասխանատվությամբ: Այս մասին ի ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

՛՛Տարակարծության և պառակտման հազար ու մի պատճառներ կարող են լինել, սակայն առաջնահերթությունը այս օրհասական վիճակում գտնվող Արցախին և արցախցուն օգնելն է: Շնորհակալ ենք՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: