ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում «ՎԱԶ 21»-ը վազանց անելիս կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից, բախվել ծառերին

Ստեփանակերտում «ՎԱԶ 21»-ը վազանց անելիս կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից, բախվել ծառերին

Ապրիլի 21-ին՝ ժամը 00:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։

Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ն (ծնված 1996 թ․) և «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի վարորդ՝ Մ. Ա.-ն (ծնված 1998 թ.), համընթաց երթևեկությամբ, Նաբերեժնայա փողոցում առկա ձախ շրջադարձի մանևր կատարելու ժամանակ, նախնական տվյալներով արագության գերազանցման պատճառով, կորցրել են ավտոմեքենաների կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել ճանապարհի աջ մասում առկա բետոնե արգելապատնեշին և ծառերին, ինչի հետևանքով «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ուղևոր՝ Ա. Գ.-ն (ծնված 1991թ.) մարմնական տարբեր աստիճանի վնասվածներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

  • Կիսվել: