երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտում պետական ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել

Ստեփանակերտում պետական ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել

Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Վիլայաթ Էյվազովը Ստեփանակերտում պետական ճանապարհային ոստիկանության պետ է նշանակել:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախարարի համապատասխան հրամանագրով՝ Գյոյգոլի շրջանային ոստիկանության վարչության պետավտոտեսչության պետ, ոստիկանության մայոր Ազեր Ալեքպերովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է Ստեփանակերտ (ըստ ադրբեջանական տեքստի՝ Խանքենդիում) քաղաքի պետավտոտեսչության վարչության պետ։

 

  • Կիսվել: