շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացման մասին լուրը կեղծ է

Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացման մասին լուրը կեղծ է

Համացանցում շրջանառվող և տարածվող նորությունը, թե, իբր, Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը:
 
«Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել:
 
Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը», - ասված է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: