ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտում միջազգային գիտաժողով կկազմակերպվի

Ստեփանակերտում միջազգային գիտաժողով կկազմակերպվի

Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի նախաձեռնությամբ 2021 թվականի նոյեմբերի 27-ին ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կկազմակերպվի «Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց պետականության վերականգման 30-ամյակին և ՄՄՀ հիմնադրման 25-ամյակին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Մեսրոպ Մաշտոց համալսարանի մամուլի ծառայությունից: Գիտաժողովի կազմկոմիտեն հրավիրում է գիտական և փորձագիտավերլուծական հանրության ներկայացուցիչներին՝ մասնակցելու պատմության և քաղաքականության արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին: Տվյալ ձևաչափը հնարավորություն է տալիս վերհանել տարածաշրջանի հետպատերազմյան իրավիճակի խնդիրներն ու հեռանկարները:
 
Գիտաժողովի ոլորտներն են՝ կրթություն, պատմություն, քաղաքագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, լեզվաբանություն, լրագրություն, հոգեբանություն, մանկավարժություն, մանկավարժագիտություն, կոնֆլիկտաբանություն:
 
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թվականի հոկտեմբերի 30-ը [email protected] էլեկտրոնային փոստին ուղարկել հետևյալ նյութերը.
 
2. Թեզիսի տեքստը։
 
Գիտաժողովի լավագույն զեկույցները կհրատարակվեն ՀՀ ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Լրատու» գիտական հոդվածների պարբերական ժողովածուի 2022 թվականի առաջին համարում։ Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը: Հեռակա մասնակիցների համար նախատեսվում է հեռավար միացում:
 
Մանրամասն տեղեկությունների համար մասնակցել ցանկացողները կարող են դիմել «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովին ( հեռ.՝ +37497212396, +37493290046)։

  • Կիսվել: