շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում կրկին պայթյուններ են հնչել

Ստեփանակերտում կրկին պայթյուններ են հնչել

Ստեփանակերտում կրկին միացել է Օդային տագնապի ազդանշանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Քիչ առաջ այստեղ չորս պայթյուն է հնչել:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

  • Կիսվել: