կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում ամփոփել են անցնող տարին

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում ամփոփել են անցնող տարին

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում ամփոփել են բուհի` անցնող տարվա գործունեությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ողջույնի խոսքով հանդես է եկել ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ Նա ներկայացրել է 2021 թվականի ընթացքում բուհի կատարած աշխատանքներն ու ունեցած ձեռքբերումները:

Բնութագրությունը հասանալի չէ«Մեսրոպ Մաշտոց համալսարանը 2021 թվականի ընթացքում կազմակերպել է տոն օրերի և հիշատակի միջոցառումներ: 44-օրյա և քառօրյա պատերազմներում հերոսաբար նահատակվել են մեր բուհում սովորած 22 քաջորդիներ։ Նրանց հիշատակին համալսարանում տեղադրվել է հուշատախտակ և կազմակերպվել հուշ-ցերեկույթ: ՄՄՀ ուսանողներն ակտիվ մասնակցություն են ունեցել Արցախի տարբեր գերատեսչությունների կողմից նախաձեռնված միջոցառումներին, պատրաստել տարբերվող տեսանյութ՝ «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով հեռուստամարաթոնի ծրագրերի շրջանակում: Մենք հայտարարել ենք «Իմ հերոսը» թեմայով էսսեների մրցույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսացած քաջերին. մրցույթի հայտերի ընդունման գործընթացը կշարունակվի մինչև 2022թվականի մարտի 31-ը»,-ներկայացրել է Դ. Գաբրիելյանը` խաղաղություն բարեմաղթելով հայոց աշխարհին:

Բնութագրությունը հասանալի չէՊրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ 2021 թվականը ծանր և փորձություններով լի տարի էր:

«Մեր համալսարանի կարևոր նպատակը և ռազմավարության հիմքը հենց այն է, որ մենք՝ համալսարանի աշխատողներս և ուսանողները, նպատակ դնենք և ծառայենք մեր երկրին: Բոլոր այն միջոցառումները, որոնք կազմակերպվել են բուհում, պատահական չէին:

Այսօր մեր հողը, մեր երկիրը դրա կարիքը շատ ունեն»,-նշել է Ա. Բաղդասարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲուհի Կովկասագիտության կենտրոնի տնօրեն Հովիկ Ավանեսովը ներկայացրել է անցած տարում կենտրոնի ունեցած ձեռքբերումները: «Կենտրոնը ընթերցողի սեղանին է դրել «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» մատենաշարի առաջին հատորը: Կովկասագիտության կենտրոնը հանդիսացել է համակազմակերպիչ Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպված 15 միջազգային կլոր-սեղանների, որոնց առանցքային թեմաներն էին Արցախյան հիմնախնդիրը, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը ոչ միայն Արցախի օկուպացված տարածքներում, այլ նաև Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում և հայկական այն բնակավայրերում, որոնք ժամանակավոր գտնվում են մեր թշնամի պետությունների վերահսկողության տակ»,-ընդգծել է Հ. Ավանեսովը՝ հույս հայտնելով, որ 2022 թվականին կարձանագրվեն միայն հաղթանակներ ու ձեռքբերումներ:

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառման վերջում բուհի ռեկտոր Դ. Գաբրիելյանը ՄՄՀ գործունեությունը լուսաբանած լրագրողներին շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ է հանձնել։

  • Կիսվել: